WhatsApp
Կառուցվածք
Միջազգային ենթակառուցվածքներ
զբոսաշրջության համար
  • Holiday Inn Resort
    70 համար
  • Բնակելի և
    ներդրումային գույք
    300 գույք
  • Կոնգրես սրահ
    3000 անձի համար
  • Սպորտային
    ենթակառուցվածքներ
  • Դահուկային
    դպրոց
  • Առևտրային
    տարածքներ
  • Ռեստորան
    և Բար
  • Ֆիթնես
    և Սպա
Ոճային համարներով, առողջարարական և սպորտային ենթակառուցվածքներով, ռեստորաններով, ժամանցային գոտիներով և բազմաֆունկցիոնալ միջոցառումների սրահներով համալրված հանգստավայրը հյուրերին առաջարկում է լեռնային կենսակերպի ամբողջական փորձառություն՝ աշխարհի ամենավստահելի հյուրանոցային բրենդներից մեկի հովանու ներքո։
Holiday Inn Resort Tsaghkadzor-ը (IHG խմբի անդամ) 4-աստղանի հյուրանոց է, որը համատեղում է միջազգային հյուրընկալության բարձր չափանիշներն ու լեռնային բնապատկերների շարժումից ոգեշնչված սլացիկ ճարտարապետությունը։ Իր ալիքաձև ապակեպատ ճակատով առանձնացող համալիրը նախագծվել է դառնալու Ծաղկաձորի ամենաճանաչելի խորհրդանիշներից մեկը։
Նոր միջազգային հյուրանոց Ծաղկաձորում

Տեղադիրք՝
Ծաղկաձոր

Հայաստանի ամենագեղատեսիլ լեռնային հանգստավայրերից մեկը՝ Ծաղկաձորը, առանձնանում է իր հիասքանչ բնությամբ, խիտ անտառներով, մաքուր լեռնային օդով և գրավիչ կլիմայով տարվա բոլոր եղանակներին։ Ձմռանը քաղաքը հյուրընկալում է լեռնադահուկային սպորտի սիրահարներին, իսկ տարվա տաք եղանակներին՝ այն դառնում է արշավների, ակտիվ հանգստի և բնության գրկում անմոռանալի ժամանցի իդեալական վայր։

Շարունակաբար զարգացող զբոսաշրջային ենթակառուցվածքները, միջազգային հյուրանոցային բրենդների մուտքը և այցելուների աճող հոսքը Ծաղկաձորը դարձնում են Հայաստանի ամենահեռանկարային ներդրումային ուղղություններից մեկը՝ համադրելով բարձր կենսամակարդակը, գույքի արժևորման ներուժը և կայուն եկամտաբերության հնարավորությունը։
Որտեղ է գտնվում
համալիրը
Համալիրը գտնվում է Հայաստանի հիմնական տուրիստական ուղղություններից մեկի՝ հիասքանչ Ծաղկաձորի սրտում՝ զբաղեցնելով շահեկան դիրք քաղաքի քարտեզի վրա։ Այն հայտնի է իր միջազգային դահուկային հանգստավայրերով, թարմ լեռնային օդով, գեղատեսիլ լեռներով և ծառաշատ անտառներով։ Քաղաքն առաջարկում է նաև անկրկնելի գաստրոնոմիական փորձառություն՝ իր բազմաթիվ ռեստորաններով և սրճարաններով։
Ծաղկաձորի
Հրապարակ
| 2.6 կմ | 4 ր |
Յասաման
Ծաղկաձոր
Ռեստորան
| 2.3 կմ | 4 ր |
Կոմա քլաբ
| 1.4 կմ | 3 ր |
Պոպոք
Ծաղկաձոր
| 0.6 կմ | 1 ր |
Զիպլայն Ծաղկաձոր
| 3.1 կմ | 5 ր |
Կեչառիսի վանական
համալիր
| 2.6 կմ | 4 ր |
Mariott
Tsaghkadzor
| 2 կմ | 3 ր |
Ծառայություններ
The Wave-ը մատուցում է հինգաստղանի հյուրանոցային ծառայություններ՝ շեշտադրելով հարմարավետությունը, նրբագեղությունը և մանրուքների հանդեպ բարձրագույն ուշադրությունը։
➛
➛
➛
➛
➛
Լողավազան
Ժամանակակից ինֆինիտի լողավազանային համալիրը կներառի հարմարավետ հանդերձարաններ, ցնցուղային գոտիներ և բարձրակարգ սպասարկման ենթակառուցվածքներ՝ ստեղծելով կատարյալ պայմաններ հանգստի, առողջ ապրելակերպի և լիարժեք վերականգնման համար։ Այն կդառնա հյուրերի ամենասիրելի ժամանցային վայրերից մեկը։
Թենիս և փադլ
Համալիրն ունենալու է ժամանակակից և բազմաֆունկցիոնալ սպորտային ենթակառուցվածք, որը նախատեսված է բոլոր տարիքի հյուրերի ակտիվ և առողջ ապրելակերպը խթանելու համար։

Նախատեսված են թենիսի և փադելի խաղադաշտեր, որոնք հյուրերին հնարավորություն կտան պահպանել ակտիվ կենսակերպ, զբաղվել սպորտով, հաճելի ժամանակ անցկացնել ընտանիքի և ընկերների հետ՝ վայելելով լեռնային մաքուր օդը։
Ֆիթնես և Սպա
Համալիրի մարզասրահը նախատեսված է առողջ և ակտիվ կենսակերպը գնահատող բնակիչների և այցելուների համար։ Ժամանակակից մարզասարքերով և ֆունկցիոնալ մարզումների հնարավորություններով հագեցած այս տարածքը ստեղծում է իդեալական պայմաններ ամենօրյա մարզումների, ֆիզիկական պատրաստվածության պահպանման և ընդհանուր բարեկեցության համար։ Այստեղ յուրաքանչյուր մանրուք նախագծված է՝ խթանելու առողջ ապրելակերպը և բարձրացնելու կենսական էներգիան։
Կոնգրես սրահ
3000 անձի համար նախատեսված սրահը երեվանից դուրս պրոֆեսիոնալ եվ ընտանեկան միջոցառումների կազմակերպման համար ամենամեծ եվ շքեղ գույքն է, որն ապահովելու է այցելուների մշտական հոսք .
Ռեստորան
և Բար
Անկախ նրանից՝ դա առավոտյան սուրճն է, գործնական հանդիպում, ընտանեկան ընթրիք կամ երեկոն ընկերների հետ, յուրաքանչյուր այց վերածվում է հաճելի փորձառության։ Բարձրակարգ սպասարկումը, խնամքով ընտրված ճաշացանկը և ժամանակակից միջավայրը ստեղծում են այնպիսի մթնոլորտ, որտեղ համն ու հարմարավետությունը միահյուսվում են՝ դարձնելով համալիրի ռեստորանն ու բարը ամենօրյա կենսակերպի անբաժանելի մասը։
Բնակելի եվ ներդրումային գույքեր
Կախված կառավարման ծրագրի մեջ ներգրավման ցանկությունից՝ գույքը կարելի է ձեռք բերել ինչպես նորոգած և կահավորած վիճակում, այնպես էլ White Box ավարտվածությամբ։

  • Նորոգած
    Իտալական դիզայնով նորոգած բնակարան՝ ներկառուցած խոհանոցային կահույքով, տեխնիկայով և ջեռուցման համակարգերով։ Չի ներառում փափուկ և շարժական կահույք, որի համար առաջակվում են ձեռքբերման ֆիքսված գներ և հատուկ պայմաններ։
  • White Box
    Կիսանորոգած գույքը ենթադրում է հատակի և պատերի հիմնական հարթեցման աշխատանքների կատարում։

Գույք առանց
սահմանափակումների
Օգտագործե'ք գույքը Ձեր նախընտրած տարբերակով։
Մենք կապահովենք բարձր եկամտաբերություն կառավարման ողջ ընթացքում։
  • Ապրիր եվ վայելիր
    հանգիստդ
    Օգտագործեք գույքը ցանկացած եղանակին անսահմանափակ. նույնիսկ մշտական բնակության համար:
  • Կառավարիր
    ինքդ
    Դուք ազատ եք կառավարել գույքը ցանկացած եղանակով՝ անձամբ ցուցակելով այն կամ տրամադրելով միջնորդներին:
  • Հանձնիր
    կառավարման
    Holiday Inn և Mövenpick Resort Rsaghkadzor հյուրանոցների օպերատորը սիրով կստանձնի գույքի կառավարման գործառույթը՝ ապահովելով բարձրագույն շահութաբերություն:
Կառավարման
ծրագիր
⬥
Գնորդրներն իրավունք ունեն օգտվել համալիրի կողմից առաջարկվող ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՑ՝ որը սահմանում է ներդրումային եկամուտների ձևավորման և բաշխման հետևյալ մոդելը՝
⬥
Կառավարման ծրագրում ներգրաված գույքերի համար կոմունալ ծառայությունների և սպասարկման վճարները հոգում է գույքի սեփականատերը։
⬥
Կառավարման ծրագրում ներգրաված գույքի այցելուները կօգտվեն համալիրի տարածքում գործող բոլոր ծառայություններից։
⬥
Գույքի կառավարման ընթացքում ձևավորված եկամուտը բաշխվում է 50/50 համամասնությամբ կառավարչի և սեփականատիրոջ միջև։
Ձեռքբերման պայմաններ
Հիփոթեք
20 տարի
Գործընկեր բանկից
10% կանխավճար
90% վարկի գումար
11%+ տոկոսադրույք
Առանց գրավի
Եկամտահարկով
Տարաժամկետ
<5 տարի
Գործընկեր կառուցապատողից
20% կանխավճար
80% վարկի գումար
0% տոկոսադրույք
Առանց գրավի
Առանց եկամտահարկի

Վաճառքի գրասենյակ

  • City Nest

    Հյուրանոցային համարների վաճառքն իրականացնում է City Nest ընկերությունը, որն իր գործունեությունը ծավալում է անշարժ գույքի շուկայում՝ օգտագործելով ժամանակակից և պրոֆեսիոնալ մոտեցումներ: City Nest-ի վաճառքի մասնագետները կաջակցեն բոլոր հաճախորդներին վարկավորման ողջ գործընթացում և կտեղեկացնեն ընթացքի մասին: Վաճառքի գրասենյակում ներկայացված է The Wave-ի եռաչափ մոդելը:

  • City Nest

    Հյուրանոցային համարների վաճառքն իրականացնում է City Nest ընկերությունը, որն իր գործունեությունը ծավալում է անշարժգույքի շուկայում՝ օգտագործելով ժամանակակից և պրոֆեսիոնալ մոտեցումներ: City Nest-ի վաճառքի մասնագետները կաջակցեն բոլոր հաճախորդներին վարկավորման ողջ գործընթացում և կտեղեկացնեն ընթացքի մասին: Վաճառքի գրասենյակում ներկայացված է The Wave-ի եռաչափ մոդելը:

Վաճառքի գրասենյակի հասցե
Էլեկտրոնային հասցե
Կայք
Կապվեք մեզ հետ